«ԵՄ-ն երկխոսության համար»
EU4Dialogue բազմաբաղադրիչ նախագիծը աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտող կողմերի միջև երկխոսության մթնոլորտի և մարդկանց միջև շփումների ձևավորմանը:
Այս նախագծի նպատակն է բարելավել հարաբերությունները կրթության և մշակույթի միջոցով։ Կոնսորցիումի գործընկեր յոթ կազմակերպություններ Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Լատվիայից և Լեհաստանից DAAD-ի հետ մեկտեղ իրականացնում են մի շարք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ՝ ընդհանուր չորս աշխատանքային փաթեթներով։
Դպրոցների, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում նախատեսված միջոցառումները ներառում են ուսումնական ճամփորդություններ դպրոցականների և ուսանողների համար դեպի ԵՄ երկրներ, առցանց լեզվի դասընթացներ ուսուցիչների համար, ամառային դպրոցներ, հյուրերի դասախոսություններ, արվեստի բնագավառի նախագծեր, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ մշակույթի կառավարման, մանկավարժության, մշակութային ժառանգության, թատրոնի և կինոյի ոլորտներում: