Գերմաներեն լեզուն պատկանում է աշխարհում ամենահաճախ կիրառվող լեզուների տասնյակին: Մոտավորապես 185 միլիոն մարդ աշխարհում տիրապետում է գերմաներեն լեզվին:
Անշուշտ հնարավոր է ուսանել Գերմանիայում առանց գերմաներեն լեզվի իմացության: Սակայն գերմաներեն լեզվի տիրապետումը կարող է էապես թեթևացնել Ձեր առօրյան և Դուք կարող եք ավելի արագ ծանոթություններ հաստատել մարդկանց հետ: Կարևոր է նշել նաև, որ լեզվի իմացությունը դիտարկվում է որպես մեծ առավելություն ինքնակենսագրության մեջ: Ոչ ոք չի պնդում, որ գերմաներենը դյուրին լեզու է, սակայն կան լեզուն սովորելու բազմաթիվ միջոցներ. լինի դա լեզվի դասընթացի, առցանց ուսուցման ( Tandem զրուցակից) կամ լեզվակիր ընկերների հետ հացորդակցության միջոցով:
Լեզվի իմացության նախապայմանները Գերմանիայում ուսանելու և հետազոտելու համար
Գերմաներեն լեզվի լավ իմացությունը կօգնի զգալ Ձեզ ինչպես Ձեր տանը: Լեզվի իմացության մակարդակը պետք է բավարար լինի այնքանով, որ ուսանողը կարողանա ընկալել դասախոսությունն ու ակտիվորեն մասնակցել քննարկումներին:
Հայաստանում կան գերմաներեն լեզու սովորելու բազմաթիվ հնարավորություններ: Շատ բուհեր, ինչպես պետական այնպես էլ մասնավոր, առաջարկում են լեզվի դասընթացներ: Ձեր քաղաքում գերմաներեն սովորելու հնարավորություններին ծանոթացեք այստեղ:
Նրանք, ովքեր ապրում են Գերմանիայում, որպես կանոն սովորում են գերմաներեն լեզուն ինքնուրույն, քանի որ գերմաներենի ամենաարագը և դյուրին յուրացումը տեղի է ունենում հենց Գերմանիայում:
The Munich Center for Machine Learning (MCML) offers several fully funded PhD positions in any field of research within the domains of machine learning!
MBA & Engineering in Life Science Management Programme
Internationally accredited MBA&E providing life science expertise required in leaders of the future combining comprehensive, industry-specific knowledge and management skills.
Kick-start your future career in Financial Management!
If you are interested in management and finance our premium MBA program Financial Management with an optional Dual Degree from UniSC Australia and a Bloomberg Lab could be just right for you!