Սովորել գերմաներեն Հայաստանում
Ահա թե ինչու է գերմաներեն սովորելն այդքան լավ գաղափար հայաստանցի ուսանողների և դպրոցականների համար:
Լեզվի ուսուցման կենտրոնն Երևանում առաջարկում է գերմաներեն լեզվի տարբեր մակարդակների դասընթացներ թիրախային տարբեր խմբերի համար:
Լեզվի ուսուցման կենտրոն
Տեղեկատվություն և գրանցում
Նելլի Սողոմոնյան
Գերմաներեն Լեզվի Ուսուցման Կենտրոն Երևանում
Մհեր Մկրտչյան 1
0010 Երևան
Հեռ.՝ +374 060 54 22 10; +374 77 528307,
Ֆաքս՝ +374 60 504710
Էլ.փոստ՝ info@slz-eriwan.am
Կայք՝ www.slz-eriwan.am
Facebook: https://www.facebook.com/sprachlernzentrumeriwan/
Գերմանական գրադարան
Գերմանական ընթերցասրահն առաջարկում է գերմաներեն լեզվով գրեքրի, պարբերականների, CD-ների, ֆիլմերի մեծ տեսականի, որը Դուք կարող եք փոխ առնել:
Ընթերցասրահը բաց է Երկուշաբթի – Ուրբաթ օրերին` 10.00 – 18.00:
Գյոթե-ինստիտուտը և լեզվի ուսուցման կենտրոնը Երևանում
Գյոթե-ինստիտուտը Գերմանիայի Դաշնային Հանրապետության համընդհանուր գործունեություն ծավալող մշակութային ինստիտուտն է:
Այն նպաստում է արտասահմանում գերմաներենի իմացության տարածմանն ու միջազգային մշակութային համագործակցությանը: Բացի այդ, փոխանցում է Գերմանիայի ընդգրկուն պատկերը՝ շնորհիվ մշակութային, հասարակական և քաղաքական կյանքի մասին տեղեկատվության:
Գյոթե-ինստիտուտների, Գյոթե-կենտրոնների, մշակութային ընկերակցությունների, ընթերցասրահների, ինչպես նաև քննությունների և լեզվի ուսուցման կենտրոնների ցանցում ավելի քան հիսուն տարի ուսումնասիրվում են արտերկրի մշակութային և կրթական քաղաքականության կենտրոնական խնդիրները:
Գյոթե ինստիտուտի երևանյան կենտրոնում փորձագետ Դանա Շլուխթմանը հանդիսանում է կոնտակտային անձ այն ուսուցիչների և դասախոսների համար, ովքեր դասավանդում են գերմաներեն լեզու: Նա պատասխանատու է նաև գերմաներեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման համար: Դուք կարող եք կապ հաստատել տիկին Կրամերի հետ այցելելով իր գրասենյակը լեզվի ուսուցման երևանյան կենտրոնում:
Դանա Շլուխթման
Մհեր Մկրտչյան 1
0010 Երևան
Հեռ.՝ +374 (0)60 50 47 10
Էլ.փոստ.՝ Dana.Schluchtmann@goethe.de
Ընդունելության ժամեր.
Երկ.-Ուրբ. 10:00 – 12:00 և 15:00 – 17:00,
ինչպես նաև ըստ պայմանավորվածության:
Թեստեր. OnDaF, TestDaF և TestAS
Համաշխարհային ճանաչում ունեցող թեստերը, ինչպիսիք են OnDaF-ը, TestDaF-ը և TestAS-ը պարբերաբար անց են կացվում Հայաստանում՝ լեզվի ուսուցման երևանյան կենտրոնում: Գերմաներեն լեզու սովորողները կարող են շատ արագ, պարզ և ճշգրիտ ստուգել լեզվի իմացության իրենց մակարդակը OnDaF թեստի միջոցով:
OnDaF թեստը կազմակերպվում է լեզվի ուսուցման կենտրոնի կողմից: Կայանալիք թեստերի ժամկետները ներկայացված են www.ondaf.de կայքում:
TestDaF-ը լեզվի քննություն է նախատեսված գերմաներեն սովորող այն ուսանողների համար, ովքեր պլանավորում են շարունակել կրթությունը Գերմանիայում և ում անհրաժեշտ է լեզվի իմացության մասին վկայող պաշտոնական փաստաթուղթ: Կայանալիք թեստերի ժամկետները ներկայացված են www.testdaf.de կայքում:
TestAS-ը, կամ Ակադեմիական Կրթության Թեստը հանդիսանում է կենտրոնացված, ստանդարտիզացված թեստ օտարերկրացի ուսանողների համար: TestAS-ը ներկայացնում է ապագա ուսանողներին իրենց անհատական վարկանիշները համեմատած այլ դիմորդների հետ: Բավարար արդյունքներ գրանցելու պարագայում նրանք կարող են ընդլայնել գերմանական բուհեր ընդունվելու իրենց հնարավորությունները:
Կայանալիք թեստերի ժամկետները ներկայացված են www.testas.de կայքում: