DAAD-ի մասին
Ո՞վքեր ենք մենք
DAAD-ն, որը ծագել է 1925 թվականին որպես ուսանողական նախաձեռնություն, վերածվել է գերմանական բուհերի և ուսանողության միավորման։ Վերջինիս գործունեությունը չի սահմանափակվում միայն կրթաթոշակներ տրամադրելով. DAAD-ն նպաստում է համալսարանների միջազգայնացման գործընթացին, ամրապնդում է գերմանագիտության ու գերմաներեն լեզվի հիմքերն արտասահմանում, օժանդակում է զարգացող երկրներին մշակել բարձրագույն կրթության համակարգեր և խորհրդատվություն է տրամադրում կրթության, մշակույթի և զարգացման քաղաքականության բնագավառում: Բացի այդ, DAAD-ն ազգային գործակալություն է համարվում եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության շրջանակներում:
Լոկալ ցանց
DAAD գլխավոր գրասենյակը գտնվում է Բոն քաղաքում։ Բացի այդ, DAAD-ն ունի գրասենյակ նաև Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, որը համակարգում է հայտնի Artists in Berlin (BKP) ծրագիրը: Արտասահմանում գտնվող տարածաշրջանային գրասենյակների, տեղեկատվական կենտրոնների և դասախոսությունների գլոբալ ցանցի միջոցով DAAD-ն կապ է պահպանում գործընկեր երկրների հետ բոլոր մայրցամաքներում և տեղում խորհրդատվություն է տրամադրում ուսանողներին, հետազոտողներին և բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Մեր գործունեությունը
Կրթաթոշակների տրամադրում
Ֆինանսավորելով լավագույն ուսանողներին և հետազոտողներին՝ DAAD-ն նպատակ ունի կրթել բարձրակարգ մասնագետների և փորձագետների: DAAD-ն ամուր կապեր է ստեղծում ամբողջ աշխարհում և աջակցում է իր գործընկերների և շրջանավարտների միջև մասնագիտական և մշակութային երկխոսությանը։
Բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացման խթանում
DAAD-ն ձգտում է օգնել բարձրագույն ուսումնական հաստատություններին իրականացնելու իրենց միջազգայնացման ռազմավարությունները և ակտիվորեն մասնակցում է եվրոպական բարձրագույն կրթության և հետազոտական լանդշաֆտի ձևավորմանը: Միևնույն ժամանակ, DAAD-ն հաստատում է գերմաներենի կարևորությունը որպես գիտության լեզու և աջակցում է բազմալեզու Եվրոպայի գաղափարին:
Գիտական համագործակցություն
Շնորհիվ իր աշխատակիցների Գերմանիայում և արտերկրում, DAAD-ն ունի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության և գիտական համակարգերի հետ կապված ամենահարուստ փորձը: Առկա գիտելիքները պարբերաբար թարմացվում են և օգտագործվում ռազմավարական որոշումներ կայացնելիս: Դրա հիման վրա DAAD-ն էլ ավելի է ուժեղանում որպես գիտական կառույցների միջազգայնացման խթան:
Մեր բյուջեն
DAAD-ն հիմնականում ֆինանսավորվում է արտաքին գործերի նախարարության, կրթության և գիտության դաշնային նախարարության, տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության, ինչպես նաև Եվրոպական միության կողմից: Համահովանավորների թվում են օտարերկրյա կառավարությունները, հիմնադրամները և Գերմանական գիտության ասոցիացիան: