Content

Բուհական դաշտ և խորհուրդներ համագործակցության վերաբերյալ

Studierende auf dem Gang einer Hochschule.
© DAAD / Himsel / Ausserhofer
Գերմանական և օտարերկրյա բուհերի միջևհամագործակցության բազմաթիվ օրինակներ կան: Դրանք ենթադրում են դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, ինչպես նաև կանոնավոր գիտական նախագծերի իրականացում: Բայց և այդպես, գոյություն ունի ավելի մեծ ներուժ հաստատելու նորանոր համագործակցություններ գիտական ամենատարբեր ոլորտներում:

Գերմանական համալսարաններ. ամուր գործընկերներ համագործակցության համար

Գերմանիան հանդիսանում է ամենագրավիչ ուղղություններից մեկը օտարերկրյա ուսանողների համար: Գերմանական բուհերը մեծ հռչակ ունեն միջբուհական համագործակցության ոլորտներում՝ մասնավորապես այնպիսիններում, որոնք առանձնանում են նորարարական ներուժով, պատմական ավանդույթներով, շեշտադրումով միջազգային համագործակցության վրա և միջազգայնացվածությամբ:

Գերմանիայի համալսարաններին համապատասխանում է կրթության բարձրագույն մակարդակը: Գոյություն ունեն բուհերի երեք տեսակներ. համալսարաններ, կիրառական թեքումով համալսարաններ, որոնք կենտրոնացած են գործնական հետազոտությունների վրա (Fachhochschulen) և արվեստագետների համար նախատեսված ակադեմիաներ (Kunst- und Musikhochschulen) : Բուհերի մեծամասնությունն ունի պետական ֆինանսավորում և այդպիսով դրանք մշտապես գտնվում են որակի գնահատման պետական մակարդակ ունեցող համակարգերի ուշադրության կենտրոնում: Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Higher Education Compass portal պորտալում:

Քայլեր ուղղված գերմանական բուհերի հետ համագործակցություն հաստատելուն

Քայլ 1. Սահմանել օտարերկրյա բուհի հետ համագործակցության նպատակը

Նպատակը հարկավոր է սահմանել մինչև ենթադրվող համագործակցության մեկնարկը:
Սահմանումը ներառում է.

  • Մասնագիտական դաշտեր, որոնց ընտրությունը կատարվել է հաշվի առնելով, թե՛ համատեղ և թե՛ բուհի հետաքրքրվածության շրջանակները:
  • Կրթության, հետազոտության և/կամ դասավանդելու ակադեմիական մակարդակը:
  • Ենթադրվող նպատակները, ինչպիսինն են. տվյալ հաստատությունում գերմանացի ուսանողների և/կամ հետազոտողների թվի աճը կամ հակառակը, ինչպես նաև գերմանական բուհերի առցանց հարթակներից ստացված առարկաներով սեփական կրթական ծրագրերի լրացումը, համագործակցային հետազոտական նախագծեր:
  • Այն հիմքերը, որոնց վրա հաստատվել է կապը նախընտրելի բուհի հետ. այդ թվում գոյություն ունեցող համագործակցությունը, ուսանողների և/կամ հետազոտողների և/կամ դասախոսների այցերն ու անդամակցությունը և այլն:
  • Համագործակցության ընթացքի տևողությունը:

Վերջապես, հարկավոր է հաշվի առնել այն փաստը, որ նախընտրելի յուրաքանչյուր բուհի հետ համագործակցության գնալիս հարկավոր է սահմանել առանձին, անհատական նպատակ և հետևաբար նաև՝ համագործակցության գրավիչ նախագիծ:

Քայլ 2. գերմանացի հնարավոր գործընկերների ճանաչում

Գոյություն ունեն տարբեր ուղիներ ծանոթանալու համար գերմանացի հնարավոր գոծընկերների հետ: Օրինակ՝ գիտական պարբերականներում տպագրվող գերմանացի հետազոտողներն իրենց մասնագիտական ոլորտին վերաբերող հոդվածներում հաճախ ներառում են նաև կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է կապ հաստատել հեղինակի հետ: Մեկ այլ տարբերակ է ծանոթանալ DAAD կրթաթոշակակիրների և/կամ գերմանական բուհերի շրջանավարտների հետ ովքեր ուսանում կամ աշխատում են Ձեզ հետ միևնույն հաստատությունում և ովքեր ունեն ուղիղ կոնտակտային կապ գերմանական ակադեմիական շրջանակների հետ:

Կա նաև հնարավորություն օգտվելու համացանցային որոնողական համակարգերից, ինչպիսիք են.

  • Higher Education Compass. Տրամադրում է տեղեկատվություն և հղումներ պետական բուհերի, ինչպես նաև այլ հաստատությունների վերաբերյալ, որոնք պետականորեն ճանաչելի են Գերմանիայում: Համակարգը վերլուծում է ուսանելու/ հետազոտելու հնարավորությունները և միջազգային համագործակցության համաձայնագրերը:
  • Research Explorer. Գերմանական Հետազոտական Հիմնադրամի (DFG) և DAAD տեղեկատու, որը համագործակցում է Գերմանիայի Դեկանների Համաժողովի (HRK) հետ և ներառում է թվով մինչև 23 000 հաստատությունների ցանկ, այդ թվում նաև համալսարանների:
  • Study in Germany. Գերմանիայի Կրթության և Գիտության Նախարարության (BMBF) պաշտոնական պորտալը հասցեագրված օտարերկրյա ուսանողներին ովքեր որոնում են համալսարանական ծրագրեր
  • Research in Germany. տեղեկատու, որը միտված է խրախուսելու նորարարական և հետազոտական աշխատանքների կազմակերպումը Գերմանիայում: Կայքի միջոցով հնարավոր է ծանոթանալ ֆինանսավորման տարբերակներին և տեղեկատվություն ստանալ գերմանական հետազոտական համակարգի վերաբերյալ:

Քայլ 3. կապի հաստատում գերմանական համալսարանների հետ

  1. Ճանաչել տվյալ համալսարանի միջազգային բաժինը ներկայացնող անձին՝ հետազոտողի կամ դասախոսի, ում հետ դիմորդը ցանկանում է ստեղծել համագործակցային հարաբերություններ, կամ դիմել ցանկալի ֆակուլտետի դեկանին:
  2. Էլ.փոստի միջոցով շարադրել նամակ անգլերեն կամ գերմաներեն լեզվով: Այդ գրությամբ հարկավոր է ներկայացնել Ձեր հաստատությունը և պարզաբանել մյուս կողմի հետ համագործակցելու շարժառիթը՝ հստակ և ճշգրիտ սահմանելով ենթադրվող համագործակցության նպատակը:
  3. Հաստատել նամակագրական կապ: Հետևել համագործակցության շրջանակում առաջադրվող ցուցումներին, առաջնային նախապայմաններին և պարտադիր համարվող կետերին:

Գտնել ֆինանսավորում

DAAD-ն առաջարկում է հնարավորությունների մեծ շրջանակակ օտարերկրյա և գերմանական բուհերի միջև համագործակցություն հաստատելու համար , թե՛ անհատական, թե՛ ինստիտուցիոնալ մակարդակներում:

Ֆինանսավորման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է գտնել daad.de funding database տվյալների բազայում (միայն գերմաներենով):

Առաջարկներ գերմանական բուհերից

1/11
Coburg University (Bavaria) - Financial Management

Kick-start your future career in Financial Management!

If you are interested in management and finance our premium MBA program Financial Management with an optional Dual Degree from UniSC Australia and a Bloomberg Lab could be just right for you!

Ավելին

Professional IT Business & Digitalization Master

Looking to boost your IT career? Discover the international Master’s program in Professional IT Business & Digitalization at HTW Berlin!

Ավելին

Boost your career with the International Master‘s in Project Managemen...

Boost your career. Acquire a German Master’s degree in Data Science & Project Management. Join us at HTW Berlin – On Campus or Online!

Ավելին

English-taught Master Programmes in Green and Information Technologies

Study innovative, future- and practice-oriented engineering Master’s programmes in central Germany!

Ավելին

Apply now for the Master’s program in European and International Law (...

Boost your career now and study European & International Law together with students from more than 30 countries.

Ավելին

Study in Berlin - MBA & International Master’s Programmes

Study management in English. Improve your leadership skills. Gain digital know-how. Become part of an international student body. Benefit from many corporate activities, valuable career consultation a...

Ավելին
Karlsruhe School of Optics & Photonics

Brighten your future with a Master’s in Optics & Photonics at KSOP

2-year M.Sc. program taught in English. Graduates excel in Ph.D. studies or industry. Apply by September 30 for intake 2023!

Ավելին

Your Future in Engineering Begins at Carl Benz School!

Your path to success starts here! Study Mechanical Engineering at Carl Benz School, KIT with English-taught courses & tailored support

Ավելին

MBA & Engineering in Life Science Management Programme

Internationally accredited MBA&E providing life science expertise required in leaders of the future combining comprehensive, industry-specific knowledge and management skills.

Ավելին

Get a truly international education!

Are you looking to study at a German university that will launch your international career? Join us at ESB Business School for a top-tier education!

Ավելին
RheinMain University of Applied Sciences

PreStudyING@HSRM: Your Pathway to an Engineering Degree!

Ready to get your engineering degree? You can get started with us, even if you don’t meet the usual admission requirements for German universities!

Ավելին

Կապ

  • DAAD Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակ

    Թ. Ճովելիձեի 4 0108 Թբիլիսի Հեռախոս: (+995 32) 2 920 926
    Էլ. փոստ: info.tbilissidaad.de
DAAD-ի գտնվելու վայրը ցուցադրող քարտեզի սքրինշոթ