Արտասահմանցի ուսանողների շրջանում Գերմանիան համարվում է կրթություն ստանալու համար ամենանախընտրելի ուղղություններից մեկը: Գերմանիայում ուսանել և հետազոտել ցանկացողների մոտ սկզբնական շրջանում ծագում են բազմաթիվ հարցեր: Այստեղ Դուք կծանոթանաք բարեհաջող ուսումնառությանը նպաստող ութ կարևոր քայլերին:
Գտնել համապատասխան համալսարան
Քայլ 1
Նա, ով որոշել է ուսանել Գերմանիայում, կարող է կանգնել ընտրության խնդրի առջև: Գերմանիայում կան բուհերի բազմաթիվ տեսակներ, և դրանցից շատերը առաջարկում են ամենաբարձր որակի կրթություն:
Գերմանիան առաջարկում է կրթական ծրագրերի և աստիճանների լայն ընտրություն, այդ թվում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, պետական քննություններ կամ PhD: Ստորև ներկայացված է առաջարկվող հնարավորությունների համառոտ ակնարկը.
Նրանք, ովքեր ունեն արտասահմանյան դպրոցի կամ բուհի ավարտական վկայական, որպես կանոն կարող են սովորել Գերմանիայում: Սակայն գոյություն ունեն հստակ նախապայմաններ, որոնք տարածվում են նաև վկայականի ճանաչելիության վրա:
Գերմաներեն սովորելը ճիշտ որոշում է: Այստեղ Դուք կգտնեք տեղեկություններ այն մասին, թե գերմաներենի իմացության ինչ մակարդակ է անհրաժեշտ ուսման համար և առօրյայում շփվելիս, ինչպես նաև պատասխանն այն հարցի, թե որտեղ կարող եք բարելավել գերմաներեն լեզվի Ձեր գիտելիքները:
Եվրոպական մասշտաբներով Գերմանիան չի համարվում թանկարժեք երկիր ապրուստի հարցում, այդուհանդերձ կրթության ֆինանսավորումն առանցքային դեր է խաղում ուսումնական հաջողություններ գրանցելու գործում: Ստորև կարող եք ծանոթանալ Ձեզ սպասվող ծախսերին:
Գերմանիա ուղևորվող արտասահմանցի ուսանողներից հաճախ պահանջվում է մուտքի վիզա: Այդ հանգամանքը կախված է ուսանողի հայրենի երկրից և Գերմանիայում մնալու տևողությունից:
Ի տարբերություն այլ երկրների՝ գերմանական բուհեր ընդունված օտարերկրյա ուսանողներին չի տրմադրվում կացարան: Հետևաբար հարկավոր է չուշացնել և կացարան գտնել նախօրոք:
Եթե ցանկանում եք ուսանել կամ գիտական աշխատանք կատարել Գերմանիայում, ապա մեր աշխատակիցները միշտ պատրաստ են օգնել ձեզ Գերմանիայում ուսանելու հետ կապված ցանկացած հարցով:
MBA & Engineering in Life Science Management Programme
Internationally accredited MBA&E providing life science expertise required in leaders of the future combining comprehensive, industry-specific knowledge and management skills.
English-taught Bachelor’s and Master’s programs at Hof University
Shape your future with our career-focused Bachelor’s and Master’s programs in English, featuring hands-on learning, internships, and strong industry connections!
Kick-start your future career in Financial Management!
If you are interested in management and finance our premium MBA program Financial Management with an optional Dual Degree from UniSC Australia and a Bloomberg Lab could be just right for you!